Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն հրաժարվել է Չինաստանի հետ առևտրային գործարք կնքել


  
դիտումներ: 186

Bloomberg գործակալության փոխանցմամբ` ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առևտրային գործարք չի կնքելու: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահն այդ մասին հայտարարել է, որ Ճապոնիա կատարած այցի ժամանակ:

Թրամփի խոսքերով` ամերիկյան կողմը պատրաստ չէ Չինաստանի հետ գործարքի կնքմանը:

«Նրանք կցանկանային գործարք կնքել: Սակայն մենք պատրաստ չենք գործարք կնքել», - ընդգծել է Թրամփը:

Սակայն միաժամանակ նա հույս է հայտնել, որ մի օր երկու երկրներին կհաոջղվի բանակցել և համաձայնագիր կնքել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Huawei- ը կարող է ներառվել ԱՄՆ-Չինաստան առևտրային գործարքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: