Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երկլեզու ուղերձը մայիսի 29-ին նշվող ՄԱԿ-ի Խաղապահների միջազգային օրվա առթիվ


  
դիտումներ: 945

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում ավելի քան մեկ միլիոն տղամարդկանց և կանանց, ովքեր 1948 թ. մեր առաջին առաքելությունից ի վեր եղել են ՄԱԿ-ի խաղաղապահներ։

Մենք հիշում ենք ավելի քան 3,800 գործընկերների, ովքեր կյանքով են վճարել։

Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում այսօր աշխարհի շուրջ 100 հազար քաղաքացիական, ոստիկանական և ռազմական խաղաղապահների, ինչպես նաև՝ այն երկրներին, որտեղից սերում են այս խիզախ և նվիրված կանայք ու տղամարդիկ։

Այս տարի ՄԱԿ-ը նշում է քաղաքացիների պաշտպանության համար Անվտանգության խորհրդի կողմից առաջին անգամ խաղաղապահ առաքելության հաստատման 20-ամյակը։

Խաղաղապահներն ամեն օր բռնությունից են պաշտպանում տղամարդկանց, կանանց և երեխաներին՝ հաճախ դիմելով մեծ անձնական ռիսկի:

Այս նույն ոգով, Խաղապահների միջազգային օրը, առաջին անգամ պարգևատրելու ենք բացառիկ խիզախություն ցուցաբերելու համար «Captain Mbaye Diagne» մեդալով:

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում ծառայելիս մալավիացի շարքային զինվոր Չենսի Չիթեթիին, ով մահացավ ընկերակից խաղաղապահի կյանքը փրկելիս:

ՄԱԿ-ի խաղաղապահությունը կենսական անհրաժեշտություն է գլոբալ խաղաղության և անվտանգության համար:

Բայց դրա համար ամուր միջազգային պատրաստակամություն է անհրաժեշտ։

Ահա թե ինչու մենք սկսեցինք «Գործողություններ հանուն խաղաղապահության» նախաձեռնությունը, որի նպատակն է մեր առաքելությունը դարձնել ավելի ուժեղ, ավելի ապահով և ապագայի համար ավելի ճկուն:

Ամբողջ աշխարհում հակամարտության հետևանքով տուժած միլիոնավոր մարդկանց համար խաղաղապահությունը անհրաժեշտություն և հույս է: Եկե՛ք միասին աշխատենք՝ խաղաղապահությունն ավելի արդյունավետ դարձնելով մարդկանց պաշտպանության և խաղաղության հաստատման համար։

Շնորհակալություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: