Հայերեն   English   Русский  

Կոսովոյում ստեղծված լարվածության պատճառով Սերբիայի բանակը բերվել է մարտական պատրաստության


  
դիտումներ: 134

Սերբիայի ազգային հեռուստատեսությունից տեղեկացնում են, որ

Կոսովոյում ստեղծված լարվածության պատճառով Սերբիայի բանակը բերվել է մարտական պատրաստության:

Ըստ որոշ աղբյուրների՝ Կոսովոյի հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումը նախօրեին ներխուժել է հիմնականում սերբերով բնակեցված ավաններ: Սերբերը Կոսովսկա-Միտրովիցայում սկսել են կառուցել բարիկադներ: Զուբին-Պոտոկ գյուղի մոտ տեղի է ունեցել բախում, երկու սերբեր թեթև վնասվածքներ են ստացել: Բախումների հետևանքով ձերբակալվել են մի խումբ սերբեր, որոնց թվում ոստիկաններ և քաղաքացիական անձինք:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն արձակել է բանակը մարտական պատրաստության բերելու հրաման և հայտարարել է, որ Բելգրադը թույլ չի տա բռնություններ Կոսովոյի սերբերի նկատմամբ:

Սերբիայի կառավարության խոսնակ Մարկո Դյուրիչն ասել է, որ Կոսովոյի նպատակն է «ահաբեկել այդ երկրամասում ապրող սերբերին և ստիպել նրանց հեռանալ տներից: Կոսովոյի իշխանությունների գործողություններն ուղղակի սպառնալիք են խաղաղության գործընթացին»:

Հիշեցնենք, որ Սերբիան 1999 թվականին ՆԱՏՕ-ի օդային հարվածներից հետո կորցրել է հսկողությունը Կոսովոյի նկատմամբ և չի ճանաչում 2008-ին Կոսովոյի հռչակած անկախությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: