Հայերեն   English   Русский  

Ղալաթ էին անում նրանք, որ ասում էին պետք է Արցախի նախագահին բռնել ու գլուխը ջարդել. Տիգրան Ավինյան


  
դիտումներ: 151

Այսօր՝ մայիսի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի շարք այլ քաղաքական գործիչների հետ այցելել էր Բաշ Ապարանի հերոսամարտին նվիրված հուշահամալիր:

Հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո՝ Ավինյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչու՞ չի Ավինյանն անձամբ չի ընդունում ներդրողներին ու լսում նրանց, փոխվարչապետը պատասխանել է. «Եթե ներդրողը ցանկանում է հանդիպել փոխվարչապետի հետ, դա արդեն ինչ որ բան նշանակում է, այսինքն հնարավոր է, որ նա իրական ներդրող չէ, ենթադրաբար ինչ-որ արտոնություններից է ցանկանում օգտվել: Ես չեմ կարծում, որ ինչ-որ ընկերության կարող ենք արտոնություններ տալ, իսկ մնացածի գործունեությունը խաթարենք: Եթե մենք պետք է ինչ-որ քաղաքականություն մշակենք, ուրեմն դա պետք է լինի բոլորի համար, պետք է հավասար պայմաններ ապահովենք բոլոր տնտեսվարողների համար: Իսկ ընդհանուր առմամբ իմ դռները երբեք փակ չեն եղել, եթե իրական ներդրողները որևէ հարցով դիմել են»,-ասել է Ավինյանը:

Անդրադառնալով օրեր առաջ մի խումբ երիտասարադների այն հայտարարությանը, որ պետք է Արցախի նախագահին բռնել ու գլուխը ջարդել, Տիգրան Ավինյանն ասել է, որ նման կոչ արողը ղալաթ է արել: Իսկ ինչ վերաբերում է ոստիկանների անգործությանը այդ դեպքի առթիվ, Ավինյանն ասել է, որ ինքը անգործություն չի տեսել:

«Ես իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետև տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողությունները հենց այդ հայտարարություններից անմիջապես հետո: Կարծում եմ պետք է համապատասխան քննություն լինի և այդ քննությունն էլ ցույց կտա հետագա արդյունքները»:

Անդրադառնալով դատական իշխանության շուրջ վերջին շրջանի իրադարձություններին՝ Ավինյանը նշեց, որ շատ անելիքներ կան, քանի որ հանրությունը բավարար չափով վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ:

Իսկ Գագիկ Հարությունյանի հրաժարականին անդրադառնալով ասաց, որ մեկ-երկու անձի հրաժարականը համակարգային բարեփոխումների չի բերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: