Հայերեն   English   Русский  

Հայտնի հայ ընտանիքը այցելել է Հարիի և Մեգանի որդուն


  
դիտումներ: 286

Հայազգի ամերիկացի ձեռնարկատեր, Reddit- ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը կնոջ` թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և դստեր` Օլիմիայի հետ միասին այցելել են իրենց ընկերներին` Սասեքսի դքսուհուն` Մեգան Մարքլին և արքայազն Հարրիին ու նրանց նորածին որդուն: Գրում է Rusarminfo.ru-ն:

Թենիսի սուպերաստղն ամուսնու և դստեր հետ միասին Frogmore Cottage (արքայական ընտանիքի առանձնատուն) այցելել է անցյալ շաբաթ` Ֆրանսիա Roland Garros-ին մասնակցելուց առաջ, որպեսզի տեսնի Արչիին: Ինչպես հայտնում է British Daily Mail պարբերականը, Ուիլյամսը ինստագրամի իր էջում արքայական առանձնատնից նաև լուսանկար է հրապարակել:

Նշվում է, որ Օհանյանները և թագավորական ընտանիքի անդամները շատ մտերիմ ընկերներ են: Հիշեցնենք, որ 2018 թ Ալեքսիսը և Սերենան մասնակցել են նաև Հարրիի և Մեգանի հարսանիքին:

Ավելի վաղ հաղորդել էր, որ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն այցելել են արքայազն Հարրին և Մեգան Մարքլին Օքսֆորդշիրի ամառային նստավայրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: