Հայերեն   English   Русский  

Երեք հայ երաժիշտներ ընդգրկվել են աշխարհի 30 լավագույն ջութակահարների շարքերում


  
դիտումներ: 510

Հայաստանից աշխարհահռչակ երաժիշտներ Սամվել Երվինյանն ու Սերգեյ Խաչատրյանը, ինչպես նաև Իսպանիայից Արա Մալիքյանը (Իսպանիայի թագավորական ընտանիքի անդամները բազմիցս ներկա են գտնվել վերջինիս համերգներին) ընդգրկվել են աշխարհի 30 լավագույն ողջ ջութակահարների վարկանիշում: Այդ մասին հայտնել է է "Культура-ВРН" կայքը: Գրում է Novostink.ru-ն:

Ranker պորտալի հրապարակված ցուցակում ներառվել է նաև հայտնի ռուս դիրիժոր, ջութակահար վիրտուոզ Վլադիմիր Սպիվակովը:

Մեր ժամանակների ամենահեղինակավոր ջութակահարների վարկանիշը կազմվել է դասական երաժշտության սիրահար մի քանի հազար օգտատերերի շրջանում անցկացված քվեարկության արդյունքների հիման վրա:

Առաջին հինգ հորիզոնականները զբաղեցնում են Իցհակ Պերլմանը (ԱՄՆ-Իսրայել), Հիլարի Խանը (ԱՄՆ), Մաքսիմ Վենգերովը (Ռուսաստան-Իսրայել), Դևիդ Գարեթը (Գերմանիա) և Աննե-Սոֆի Մուտերը (Գերմանիա):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: