Հայերեն   English   Русский  

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին


  
դիտումներ: 196

Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում

Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:


Հանդիպման մեկնարկին բանակի հրամանատարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս առաջնագծում տիրող իրադրության կայունացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար, այնուհետև անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող ներկա իրավիճակին:

Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: