Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Ներիշխանական հակասություններ Ավինյանի ու Թորոսյանի միջեւ. «Վարչապետի մակարդակով կհաղթեմ Ավինյանին»


  
դիտումներ: 306

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ վերջերս լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի

եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները․ Ավինյանը կտրականապես դեմ է Թորոսյանի կողմից շրջանառվող հակածխախոտային օրենքի նախագծին եւ ուզում է շրջանառությունից հանել՝ ուղարկելով լրամշակման:

Թորոսյանը նախարարությունում ասել է, որ Ավինյանը հակապետական արարք է թույլ տալիս՝ սպասարկելով ծխախոտ արտադրողների եւ «նարգիլե բարերի» սեփականատերերի շահը: Նաեւ նշել է, որ ինքը վարչապետի մակարդակով կբարձրացնի հարցը եւ կհաղթի Ավինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: