Հայերեն   English   Русский  

Նա ժողովում է քարերը, հետո սարերը


​Խոսք ընթերցողի


  
դիտումներ: 1439

Օրերս, երբ Ալավերդու Հրանտ Մաթևոսյանի անվան քաղաքային գրադարանում Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի

Հայաստանի ազատագրական Հայ գաղտնի բանակի մասին «Պայթյուններ Թուրքիայիում և …Ոչ միայն» /Երևան 2017/ գրքի քննարկաման տպավորությունները դեռ թարմ էին, դեպքերի բերումով հեղինակին հանդիպեցի Երևանում և պարտավորեցնող ընծայագրով նրանից ստացա պատմվածքների մի ժողովածու՝«Սարերը ժողովելու ժամանակը» /Երևան, «Էդիթ Պրինտ», 2018թ/

Կարո Վարդանյան

… Կարդացի առաջին պատմվածքը՝ հարգանքի տուրք անվանի լոռեցի Հովհաննես Թումանյանի լուսե հիշատակին և ոչ միայն: «Շլո՞ր, թե՞խնձոր. Այս է խնդիրը» պատմվածքի հերոս պրոֆեսորի կերպարով ես հիշեցի մանկավարժականի իմ սիրելի դասախոսներին ՝Բորիս Անջելյանին /դպրոցական հիգենիա/, Գոհար Մանվելյանին/ մանկավարժություն/, Լևոն Գրիգորյանին/ֆիզիկա/, Վաղարշակ Բարսամյանին /պատմություն/ և շատ ուրիշների: Ուսանողական կյանքի իրապատումի գեղարվեստական արտացոլանք է այս պատմվածքը, հետաքրքիր մնակավարժական իրավիճակներ են, ուսանելի հանգուցալուծումներ: Ուսանողական կյանքի նկարագրությունները շարունակվում են «Քարերը ժողովելու ժամանակը» պատմվածքում: Հեղինակի հավաքած քարերով ծանրացել է դասաղոսի պայուսակը ու հեղինակը զգալի վաստակով ու փորձով այսօր էլ պատրաստ է լսել «Քարերը դե՞ն են նետվել, թե խնամքով պահվում են մայր ԲՈՒՀ-ի լաբարատորիայում» հարցի պատասղանը:Մեկ ուրիշ պատմվածքում էլ հեղինակը գիշերը չի քնում, որպեսզի չարթնանա ու տեսնի,որ այլևս նախարար չէ և ոչ ավել ոչ պակաս մշակույթի նախարար /եթե այս օրերին արթուն մնացած լիներ, կդառնար անիմաստ, քանզի հիմա մշակույթի նախարարություն չունենք/:

Արկածներով լի հյուրասիրություն է եղել Վանաձորում ու դա Հրաչյա Սարուխանի մեդալի ոդիսականի հետ դարձել է մյուս պատմվածքի հիմքը: «Մի կտոր երկինք» պատմվածքի թեման ավելի քան երկիծական է: Ուժերի լարումով հեղինակը, որպես պատմվածի հերոս բարձրացել է հեռուսատաշտարակի գագաթին, բայց ասյօր ստիպված է իր հուշերում և ընտանեական ալբոմում որպես սրբացած մասունք պահել մի կտոր երկնքի լուսանկար ու պատմվածքի հերոս դարձնել «Քոռ» մականունով Համոին: Գրքի առաջին մասում կարծես ավարտվում է քարերի ժողովումը, երկրորդ մասում հեղինակը ժողովում է սարերը` պատմվածներ նվիրում Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակին:

1975 թվականի հունավրի 20-ին Երևանում բացվում է սովորական սառնամանիքով առավոտ: Նույն օրը ռումբի ուժգին պայթյունը քարուքանդ է անում միջազգային խոշոր կազմակերպության մի գրասենյակ: Գրքի այս բաժնում հատուցման ղաղանջներ են, Գուրգեն Յանիկյանի նվիրումն է արժեվորվում, որ մի ուրիշ տեղում էլ դառնում է նկար Շեյթանի քրքրված բաճկոնի ծոցագրպանում: Գրքի այս մասում նաև անակնկալ կա հրամանատարի համար:

Պատմվածք պատումները կարդացի միանգամից առանց ընդմիջման: Գրավիչ էին յուրաքանչյուր պատմվածքից առաջ, որպես մտքի յուրատիպ բանալի ներկայցվող նկարագրությունները: Հեղինակի խոսքը ջինջ աղբյուրի նման պարզ է , պատմելու ոճը հասկանալի, հումորի զգացողությունը նուրբ և զգայուն: Ինքնագովք չկա. Որպես իրապատումներ համոզիչ են, շատ դեպքերում ուսանելի :Մնացյալը թողնում եմ ընթերցողին համոզված, որ ամենեվին էլ կորցված չի լինի Կարո Վարդանյանի պատմվածքները կարդալու վրա ծախսված ժամանակը:

Հ.Գ -Նույն հետաքրքրությամբ կարդացի նաև Պոռուչիկ Ալեքսեյ Կոլմակով «Պատմական հայկական վաշտը» գիրքը: Զորավար Անդրանկի վերջին զորամասի Սիբիրյան վաշտի մասին:Այս արժեքավոր թարգմանությունը ռուսերենից կատարել է նույն Կարո Վարդանյանը:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: