Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս եղավ Ղրղզստանի նախագահը ստացավ այդ մեդալը, չնայած նրան, որ ընդամենը 2017թ. նոյեմբերին է դարձել երկրի նախագահ


Էդուարդ Շարմազանով,Ֆբ գրառում


  
դիտումներ: 210

Նախօրեին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու չի արժանացել ԵԱՏՄ 5-ամյակի մեդալին՝ նշելով, թե տարօրինակ կլիներ, եթե ինքը ԵԱՏՄ 5-ամյակի մեդալ ստանար:

Երևի նկատի ունի իր՝ ընդամենը մեկ տարի վարչապետի պաշտոնում աշխատելը:

Նախ, կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որի վերաբերյալ ՀՀ վարչապետը պետք է մեկնաբանություն հնչեցնի: Կան շատ ավելի լուրջ ու կարևոր հարցեր հենց ԵԱՏՄ-ում:

Երկրորդ, եթե մեկնաբանում է, նշանակում է որոշակի անհարմարություն է զգացել և դա հեչ լավ չէ:

Եվ վերջապես, եթե տարօրինակ է 5 տարի չաշխատած մարդուն 5-ամյակի մեդալ շնորհել, էդ ինչպե՞ս եղավ Ղրղզստանի նախագահը ստացավ այդ մեդալը, չնայած նրան, որ ընդամենը 2017թ. նոյեմբերին է դարձել երկրի նախագահ:

Հ.Գ.
Կարիք չկա՝ ամեն աննշան հարցին լուրջ պատասխաններ փնտրել: Դա անլրջացնում է խոսքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: