Հայերեն   English   Русский  

Ասանժին Բելմարշ բանտի բժշկական բաժանմունք են տեղափոխել


  
դիտումներ: 255

WikiLeaks կազմակերպությունը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ Ջուլիան Ասանժը Մեծ Բրիտանիայի Բելմարշ բանտի հիվանդանոց է տեղափոխվել: Գրում է Russian.rt.com-ը:

«WikiLeaks- ը լրջորեն մտահոգված է մեր հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակով, որը Բելմարշի բժշկական բաժանմունք է տեղափոխվել», - նշվել է տեքստում:

Կազմակերպությունը նշել է, որ Ասանժի առողջությունը արդեն զգալիորեն վատթարացել է Էկվադորի դեսպանատանն անցկացրած յոթ տարվա ընթացքում մարդու հիմնական իրավունքների հետ անհամատեղելի պայմանների պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը 17 նոր մեղադրանք է ներկայացրել Ասանժի դեմ, որը ներկայումս գտնվում է բրիտանական Բելմարշ բանտում:

Խոսքը լրտեսության օրենքի և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին է: Նախկինում նա մեղադրվում էր մեկ կետով: Ընդհանուր առմամբ Ասանժին մինչև 175 տարվա ազատազրկում է սպառնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: