Հայերեն   English   Русский  

Հիպոֆիզային գաճաճություն և վիրուսային հեպատիտ C հիվանդությունները 2020 թվականից կփոխհատուցվեն


  
դիտումներ: 109

Այսօրվա նիստում Կառավարությունը հավանություն տվեց Առողջապահության նախարարության այն նախագծին, ըստ որի՝ 200 հազար անապահովների պետք է անվճար դեղորայք հատկացվի:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասաց, որ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30-ից բարձր անապահովության միավոր ունեցող թվով շուրջ 200 հազար հոգու կհատկացվի անվճար դեղորայք՝ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով: Նախարարը նաև նշեց, որ այս խումբը նախկինում չի եղել այն ցանկի մեջ, որով անվճար դեղորայքի փոխհատուցում է նախատեսվում:

«Նախկինում այս խումբը չի եղել անվճար փոխհատուցումների ցանկի մեջ։ Այն կիրականացվի 1 միլիարդ 115 միլիոն դրամի շրջանակներում։ Նախագծով ավելացվում է նաև երկու նոր հիվանդություն, որոնք նախկինում չեն փոխհատուցվել՝ հիպոֆիզային գաճաճություն և վիրուսային հեպատիտ C հիվանդությունը։ Այս երկու հիվանդությունների փոխհատուցումը կկատարվի 2020 թվականից։ Հնարավոր է, որ հեպատիտ C-ի փոխհատուցումն այս տարվանից սկսի՝ կախված մեր տնտեսումներից, եթե այս տարի գնումների արդյունքում լինեն տնտեսումներ։ Գաճաճության համար հավելյալ կնախատեսվի 90 միլիոն դրամ, հեպատիտ C-ի համար՝ 85 միլիոն դրամ», - ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: