Հայերեն   English   Русский  

Այսօր իմացա, որ երեկ ՍԴ դատավորի ընտրության ժամանակ պատգամավորներից մեկը թերթիկի վրա գրել է Չակ Նորիս. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 208

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է,

որ իշխանական Իմ քայլը խմբակցությունը արդեն որերորդ անգամ տապալում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, քանի որ ցանկանում են այդ պաշտոնում տեսնել դատավորի, որ առաջ կտանի իրենց տեսակետները:

Երեկվա Ազգային ժողովի նիստում 53 դեմ 30 կողմ ձայներով ԱԺ-ն արդեն 4-րդ անգամ չընտրեց ՀՀ նախագահ արմեն Սարգսյանի կողմից առաջադրված ՍԴ դատավորին:

«Իմ քայլի պատգամավորները թեկնածուի մեջ փնտրում են իրենց համախոհին, իրենցից մեկին: Նրանք ցանկանում են, որ իրենցից մեկը լինի ՍԴ անդամ, որ մտածի իրենց պես, իրենց բառամթերքը օգտագործի: Այսինքն նույն ձևով գնահատականներ տա երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես Իմ քայլը: Երբ որ հավատաքննիչների այդ խումբը քննության է ենթարկում թեկնածուին ու հասկանում, որ այս թեկնածուն չի համապատասխանում իրենց մոտեցումներին, այդ թեկնածուն չի ընտրվում: Երբ Իմ քայլի պատգամավորները հարցնում են դատավորի թեկնածուից, թե նա ինչ է մտածում դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու գործողության մասին, և դատավորի թեկնածուն, որ ունի իրավաբանի մասնագիտություն, պատասխանում է, որ դա սխալ է, Իմ քայլից միանգամից հասկանում են, որ այդ թեկնածուն պիտի կտրվի քննությունից: Ես կարծում եմ դա անթույլատրելի է: Այսօր իմացա, որ պատգամավորներից մեկը երեկ ընտրաթերթիկի վրա գրել է Չակ Նորիս, այսինքն Չակ Նորիսին է ընտրել: Սա անլրջության վերին սահմանն է:»

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ թեկնածուին չընտրելը կապ չունի նախագահի կողմից առաջադրվելու հետ:

«Դուք տեսնում եք, որ շատ լուրջ քննարկումներ են գնում, մենք հայտարարել ենք, որ պատգամավորները ազատ են ընտրություն անելու հարցում, և նրանք իրացնում են ազատ ընտրության իրավունքը: Կարծում եմ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցում մեր պատգամավորները շատ պահանջկոտ են և ցանկանում են ավելի բարձր չափանիշներից ելնելով ընտրություն կատարել: Որևէ հակամարտություն չկա այս հարցում»,-ասաց Սիմոնյանը:

Վերջինս չբացառեց, որ հաջորդ թեկնածուները ևս կարող են չընտրվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: