Հայերեն   English   Русский  

Թուրքիային, Ռուսաստանին ու Իրանին կոչ է արվում ապահովել Իդլիբում քաղաքացիականների անվտանգությունը


  
դիտումներ: 231

Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստանին, Իրանին ու Թուրքիային կոչ է արել վերջ դնել Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումներին և պաշտպանել պաշարման տակ եղած քաղաքացիական բնակչությանը:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի և հումանիտար օգնության համակարգող Քրիստոս Ստիլիանիդիսի կողմից արված հայտարարության մեջ ասվում է. «Սպասում ենք, որ Սիրիայի կառավարությունն ու Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները կկատարեն ստանձնած պարտավորությունները և կերաշխավորեն քաղաքացիականների պաշտպանությունը: Ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել կանաց, երեխաների ու այլ քաղաքացիականների վրա կատարվող հարձակումները, նրանց տեղահանումը և քաղաքացիականներին սպասարկող ենթակառուցվածքների ավերումը»:

Վերջին շաբաթների ընթացքում Իդլիբում սաստկացած բախումները հազարավոր մարդկանց տեղահանության պատճառ էին դարձել։

Նշենք, որ Իդլիբում լարվածության նվազեցումը գտնվում է Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ ընթացքող Աստանայի գործընթացի ուշադրության կենտրոնում։

Էրդողանը և Պուտինը 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել: Դրա համաձայն`Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում որոշվել էր ստեղծել 15-20կմ խորությամբ ապառազմականացված գոտի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: