Հայերեն   English   Русский  

Մադուրոն պատմել է ընդդիմության հետ գաղտնի բանակցությունների մասին


  
դիտումներ: 148

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի ընդդիմության հետ գաղտնի բանակցությունների մասին: Համապատասխան հայտարարությունը մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Այսօր Նորվեգիայում ավարտվեց ընդդիմության հետ երկխոսության երկրորդ օրը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մադուրոյի խոսքերը:

Նրա խոսքերով` բանակցություններին մասնակցել են Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, ԱԳՆ ղեկավար Խորխե Արրեասը և Միրանդա նահանգի նահանգապետ Էկտոր Ռոդրիգեսը:

«Մեր ուղին երկխոսությունն է, Սահմանադրության նկատմամբ հարգանքը, խաղաղությունը, զարգացումը, ժողովրդավարությունը և խնդրի լուծումը», - ընդգծել է Վենեսուելայի ղեկավարը:

Նա նաև հայտնել է, որ Վենեսուելայի իշխանություններն արդեն «երկու-երեք ամիս գաղտնի բանակցում էին» ընդդիմության հետ:

Ավելի վաղ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունում պատմել էին Օսլոյում Մադուրոյի ներկայացուցիչների և ընդդիմադիր Ազգային Ժողովի նախագահ Խուան Գուայդոյի բանակցությունների արդյունքի մասին:

Նշվել է, որ կողմերը «իրենց պատրաստակամությունն հայտնել առաջ շարժվել երկրի համար համակարգված և սահմանադրական լուծման որոնման նպատակով, որը ներառում է քաղաքական, տնտեսական և ընտրական հարցեր»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: