Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը մի խումբ փոխնախարարների ազատել է զբաղեցրած պաշտոններից


  
դիտումներ: 313

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ: Անկախը տեղեկանում է կառավարության e-gov.am կայքից։

Մասնավորապես, վարչապետի որոշմամբ՝ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Լուսինե Առաքելյանը, Գրիշա Թամրազյանը եւ Արեւիկ Անափիոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը եւ Տիգրան Գաբրիելյանը, սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը եւ Բաբկեն Տեր Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը եւ Գեւորգ Լոռեցյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը եւ Վարդան Գեւորգյանը, մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը եւ Նազենի Ղարիբյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Վաչե Տերտերյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոններից՝ Կարեն Իսախանյանը եւ Լիլիա Շուշանյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Ալբերտ Բաբայանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Ավագ Ավանեսյանը եւ Մանե Ադամյանը, Տրանսպորտի, կապի եվ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Արմեն Արզումանյանը, Բագրատ Բադալյանը, Գեղամ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 17 նախարարությունների կազմով վերջին նիստն է այսօ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: