Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանի եղբոր տարածքում խուզարկություն են կատարել. նա մեղադրյալ է դառնալու


  
դիտումներ: 263

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում

երկուշաբթի օրը քննչական մարմինները խուզարկություն են կատարել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի տանը կից տարածքում գտնվող ավտոտնակում։

Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ պարզաբանելով․ ««Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, այդ թվում՝ ձեր նշված անձին պատկանող տարածքում»:

Մենք տեղեկություն ունենք նաեւ, որ Բեգլարյանը սույն գործի շրջանակներում առաջիկայում մեղադրյալի կարգավիճակ կստանա, թեեւ ինքը՝ Բեգլարյանը, դա հերքում է։ Անցած ամիս նա վկայի կարգավիճակում հարցաքննության է կանչվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: