Հայերեն   English   Русский  

Մադուրոն` իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների մասին


  
դիտումներ: 119

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն թվիթերյան իր միկրոբլոգում գնահատել է Նորվեգիայում երկրի իշխանությունների և վենեսուելական ընդդիմության միջև բանակցությունները: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկխոսության ճանապարհին վերադառնալու մի քանի ամիսների գաղտնի բանակցություններից հետո մենք շատ դրական արդյունքների ենք հասել: Մենք լավատեսորեն ենք տրամադրված, քանի որ հավատում ենք երկխոսությանը, ներդաշնակությանը և խաղաղությանը», - գրել է Մադուրոն:

Ավելի վաղ Մադուրոն շնորհակալություն էր հայտնել Նորվեգիայի կառավարությանը` Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև երկրորդ հանդիպումը հաջողությամբ անցկացնելու ջանքերի համար` նշելով, որ իշխանություններն արդեն երկու կամ երեք ամիս գաղտնի բանակցել են ընդդիմության հետ:

Նորվեգիայի ԱԳՆ-ն ևս հայտնել է Օսլոյում կայացած Մադուրոյի ներկայացուցիչների և ընդդիմադիր Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոյի բանակցությունների արդյունքների մասին:

Նշվել է, որ կողմերը «իրենց պատրաստակամությունն են ցուցաբերել այդ երկրի համար համակարգված և սահմանադրական լուծման որոնման գործում, որը ներառում է քաղաքական, տնտեսական և ընտրական հարցեր»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: