Հայերեն   English   Русский  

Պաշտպանության բանակում հանկարծակի ստուգումներ են իրականացվել


  
դիտումներ: 109

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ՊԲ-ի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում, գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ,

որոնց ընթացքում բերվելով՛՛բարձր՛՛ աստիճանների մարտական պատրաստականության վիճակի նշված զորամասերի բոլոր ստորաբաժանումները, համաձայն վերադաս հրամանատարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների, բազմաթիվ ցուցանիշներով` անգամ գերազանցելով սահմանված նորմացույցերը, զբաղեցրել են ոչ պլանային կենտրոնացման շրջաններ, բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր ու խուսավարումներ, ինչպես նաև մարտական պատրաստականության պլաններով նախատեսված այլ գործնական մարզումներ:

Զորքերի` մարտական կիրառման ու կենտրոնացման շրջաններում ծավալվելուն զուգահեռ, համապատասխան վայրերում ծավալվել են նաև նշված զորամասերի կառավարման և ապահովման մարմինները, որոնք ևս, ստեղծված և արագ փոփոխվող մարտական իրադրությանը համահունչ, ընդունել են որոշումներ, ճշգրտել սեփական անելիքներն ու խնդիրներ առաջադրել ենթականերին: Իրականացվող գործընթացներին տեղերում հետևել և հընթացս անհրաժեշտ ցուցումներ են տվել բանակի հրամանատարի տեղակալներն ու վարչության սպայակազմի ներկայացուցիչները:

Գիշերային պայմաններում և լիովին անծանոթ տեղանքում անցկացված վարժանքները ևս մեկ անգամ փաստել են, որ ՊԲ-ի զորամասերը ունակ են գործելու օրվա կամայական ժամի և կամայական տեղանքում, ղեկավարվել ցանկացած իրավիճակում և բոլոր դեպքերում հասնել առաջադրված խնդրի գերազանց կատարմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: