Հայերեն   English   Русский  

Իրաքում պայթյունների շարք է իրականացվել. կան զոհեր


  
դիտումներ: 383

Իրաքի Քիրքուք քաղաքում պայթյունների շարք է իրականացվել, որոնց հետևանքով վեց մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Rudaw պորտալը: Գրում է Russian.rt.com-ը:

Հստակեցվել է, որ քաղաքի տարբեր մասերում ականապատված ավտոմեքենաներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր են պայթեցվել:

Հեռուստաալիքը նաև հավելում է, որ հարձակումների արդյունքում 18 մարդ վիրավորվել է:

Ավելի վաղ Իրաքի Մոսուլ քաղաքում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 5 մարդ էր զոհվել, ևս 8-ը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: