Հայերեն   English   Русский  

Պետությունը դարձել է մեկ դերասանի թատրոն, սահմանադրական բոլոր ինստիտուտները՝ պարզապես դեկորացիա. Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 308

«Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի թատրոն, սահմանադրական բոլոր ինստիտուտները՝ պարզապես դեկորացիա:

Նախագահ, Ազգային Ժողով, իրավապահ մարմիններ՝ ընդամենը մի էժանագին ներկայացման ռեկվիզիտներ են: Պետության քայքայումը հենց այդպես է լինում, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերը իրենց տեղում չեն»,-այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը:

Աշոտյանը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից փաստաբանների պալատի հերթաական թեկնածու առաջադրելը Նիկոլ Փաշինյանի ծննդյան առթիվ նվեր է համարել:

«Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց»,-գրել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը արդեն 4-րդ անգամ չընտրեց նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին՝ ՍԴ դատավորի պաշտոնում: Արմեն Սարգսյանն այսօր նոր թեկնածու է առաջադրել: Նա հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: