Հայերեն   English   Русский  

Բուհ-երի համաշխարհային ամենամյա վարկանիշավորման արդյունքներով Հայ-ռուսական համալսարանն արժանացել է ARES-ի A+ վարկանիշին


  
դիտումներ: 1210

Սույն թվականի մայիսին հրապարակված եվրոպական ARES-2019 ( Academic Ranking of World Universities: European Standard ) ԲՈւՀ-երի համաշխարհային ամենամյա վարկանիշավորման արդյունքներով՝ Հայ-Ռուսական համալսարանն առաջին անգամ արժանացել է A+ վարկանիշին, որը հաստատվել է ARES-ի համապատասխան հավաստագրով:

Յուրաքանչյուր ԲՈւՀ-ի գնահատականը հաշվարկելու համար ARES-ը սահմանել է հինգ բալանոց սանդղակ. A – բարձր որակի չափանիշներ, B – լավ որակի չափանիշներ, C – բավարար որակի չափանիշներ, D – հայտնաբերվել են լուրջ բացթողումներ, F – որակյալ կրթության բացակայություն:

Վերոնշյալ վարկանիշավորումն իրականացվում է 2013թ. նոյեմբերից՝ Եվրոպական գիտաարտադրական պալատի (European Scientific Industrial Chamber – ESIC) չափորոշիչներին համապատասխան:

Ընդհանուր առմամբ՝ ARES-2019 վարկանիշում հայտնվել է ՀՀ 32 բարձրագույն ուսումնական հաստատություն: ARES-ի համալսարանների վարկանիշավորումը նպատակաուղղված է աջակցել ազգերի ձեռբերումներին, սոցիալական հմտությունների զարգացմանը, որոնք նպաստում են տվյալ երկրի հասարակության առաջընթացին:

Նշենք նաև, որ աշխարհում գործող ԲՈւՀ-երի և տարբեր երկրներում կրթական համակարգը գնահատող US News & World Report-ը, The Times Higher Education (World Reputation Rankings)- ը, ինչպես նաև QS Top Universities-ն իրենց վարկանիշները որոշելիս մշտապես հաշվի են առնում ARES-ի հրապարակած ցուցանիշները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: