Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Ընի և Թրամփի ձախողված գագաթնաժողովից հետո դիվաագետների են մահապատժի ենթարկել. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 154

Մարտի 4-ին Փհենյանի «Միրիմ» օդանավակայանում Հյուսիսային Կորեայի քաղաքային խորհրդի ԱՄՆ-ի նկատմամբ քաղաքականության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիմ Հյոկ Չհոլի և չորս այլ բարձրաստիճան պաշտոնյաների վրա կրակել են` ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրելով: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտնում է The Chosun Ilbo-ն` վկայակոչելով Հյուսիսային Կորեայում իր աղբյուրներին:

«Համարվում է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել է մաքրում իրականացնել, որի շրջանակներում ներգրավվել են նաև բանակցային գործընթացին մասնակցող այլ պաշտոնյաներ, որպեսզի զսպվեն ներքին խռովություններն ու գագաթնաժողովի վերաբերյալ աճող ներքին հանրային դժգոհությունները», - նշվել է տեքստում:

Փետրվարի 28-ին Հանոյում ավարտվեց ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը, իսկ կողմերին չհաջողվեց համաձայնության գալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: