Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ԱԳՆ. «S-400-ների մատակարարումը չի հետաձգվի»


  
դիտումներ: 168

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը Համի Աքսոյը հերքել է Թուրքիային ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման հետաձգման մասին մամուլում հրապարակված լուրերը:

Աքսոյը մասնավորապես ասել է. «Վերջին օերերին որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, որ Թուրքիան ԱՄՆ-ի պահանջով հետաձգել է S-400 համակարգերի գնումը, իրականությանը չի համապատասխանում:

Ռուսաստանից S-400-ների մատակարարման գործընթացը առաջ է գնում նախօրոք նախատեսված գրաֆիկով:

Մյուս կողմից ՆԱՏՕ-ի համակարգերի հետ աշխատելու հնարավորության և F-35 կործանիչների համակարգերը վնասելու մասով ԱՄՆ-ի անհանգստությունները փարատելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը պահպանում է իր առօրեականությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: