Հայերեն   English   Русский  

Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել


  
դիտումներ: 177

Այսօր՝ մայիսի 31-ին, Արմավիրում ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել՝ շրջափակելով Կոմիտեի շենքը: Նրանք պահանջում են իրենց աշխատավարձերը, որ արդեն մի քանի ամիս է չեն ստացել:

Աշխատակիցները նշում են, որ այսքան ժամանակ շարունակել են աշխատել, քանի որ կարծում են այդ դեպքում հնարավոր է ընդհանրապես զրկվեն իրենց աշխատավարձերից։ Նրանք նշում են, որ իրենց նորանշանակ տնօրենը մի քանի անգամ դիմել է տարբեր կառույցների, բայց ոչ մի լուծում չեն տվել, պատճառաբանելով, որ կոմիտեն պարտքեր ունի։

Աշխատակիցներից մեկի խոսքով խնդիրը սկսել է 2017թ.–ից, երբ հիմնարկները խոշորացրել են։

«Նույն խնդիրն անցած տարի գարնանն էր, մարդիկ 5–6 ամսով աշխատավարձեր չէին ստացել, բայց կարողացան գոնե 90%-ով տրամադրել։ Այս խոշորացումը դժվար է, եթե մեր նորանշանակ տնօրենն էլ ասի, որ կարող է, մեկ է չի կարող, որովհետեւ կառավարությունը գումար չի տալու, ասելու է վճարները հավաքեք այդտեղից աշխատավարձերը տվեք»,– ասաց աշխատակիցը։

Աշխատակիցներն ասում են, որ մինչև երկուշաբթի շարունակելու են մնալ և շարունակել իրենց բողոքի ակցիան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: