Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1151

Հունիսի 3-ին, ժամը 19:00-ին Կ.Ս.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Արմեն Դիվանյանի անվան ստեղծագործական 16-րդ մրցույթ-փառատոնը՝ Արևներ մանկապատանեկան անսամբլի մասնակցությամբ:

Հունիսի 4-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների III միջազգային փառատոնը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:

Հունիսի 4-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնի գալա համերգը: Համերգը նվիրվում է «Հայաստանի Նոր անուններ» ծրագրի 30-ամյակին և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 15-ամյակին:

Հունիսի 5-ին, ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Երկու տերով ծառա մը» երաժշտական կատակերգությունը:

Հունիսի 5-ին, ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Դեպք մետրոյում» ներկայացումը:

Հունիսի 6-ին, ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Մորգանի խնամին» երաժշտական կատակերգությունը:

Հունիսի 6-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը: Մրցույթին կմասնակցի աշխարհի 12 երկրի 30 երաժիշտ:

Հունիսի 7-ին, ժամը 19:00-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի կունենա «Ամեն գող գող չէ» ներկայացումը:

Հունիսի 7-ին, ժամը 19:00-ին Երևանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ռոմանտիկ կոմեդիա» ներկայացումը: Բեմադրությունը՝ Ժան Նշանյանի:

Դերերում` Լուիզա Ղամբարյան, Գուժ Մանուկյան, Արմեն Բարսեղյան, Էվելինա Շահիրյան, Գրիգոր Խաչատրյան:

Հունիսի 8-ին, ժամը 19:00-ին Երևանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Տիկնայք և պարոնայք» ներկայացումը:

Հունիսի 9-ին, ժամը 19:00-ին Կ.Ս.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: