Հայերեն   English   Русский  

Թուրքական ավիաուղիների ինքնաթիռներում «Ակօս» շաբաթաթերթն այլևս չի լինի


  
դիտումներ: 293

Թուրքական ավիաուղիները Ստամբուլի օդանավակայանի միջազգային թռիչքների բաժնում երկար ժամանակ է,

ինչ թուրքական թերթերի հետ միասին ուղևորներին անվճար բաժանում էին նաև հայկական «Ակօս» շաբաթաթերթը: Սակայն նախորդ շաբաթ ընդունած որոշմամբ` թուրքական ավիաուղիների ղեկավարությունը միակողմանիորեն խզել է «Ակօս» շաբաթաթերթի հետ կնքած պայմանագիրը:

Գրության մեջ որպես հիմնավորում միայն նշվում է, որ որոշումը ընդունվել է «անհրաժեշտությունից ելնելով»:

Հարկ է նշել, որ թուրքական ավիաուղիների միջազգային թռիչքներ կատարող ինքնաթիռների թերթերի բաժնում «Ագոսի» թերթերը դրվում էին դեռևս 2013թ-ից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: