Հայերեն   English   Русский  

Հունիսի 1-ին անցկացվեց «Մանուկների օրը ՀԱՕԿ-ի աչքերով» միջոցառումը


  
դիտումներ: 384

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 1-ին մասնակցեց «Մանուկների օրը ՀԱՕԿ-ի աչքերով» միջոցառմանը, որի սկզբում հանդես եկավ ողջույնի խոսքով։

«Հարգելի երեխաներ, ծնողներ, ուսուցիչներ, պարոն դեսպան, հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է: Ավանդույթի համաձայն՝ ՀԱՕԿ-ը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպում են երեխաներին նվիրված միջոցառում: Այս տարի նույնպես չենք խախտել այդ ավանդույթը: Երեխաների տոնը մեր ուրախության օրն է: Երեխա ունենալը երջանկություն է, նրանք մեր ապագան են և ամենաթանկն են մեր կյանքում: Նրանք պետք է լինեն առողջ ու կրթված, քանի որ մեր հույսն ու հավատն են, մեր ապագան են:

Բոլորիս ցանկությունն է, որ երեխաներն ունենան անհոգ մանկություն և հասնեն իրենց նպատակին: Նրանք պետք է լինեն մեր արժանի փոխարինողները, մեր երկիրը կառուցողն ու շենացնողը: Այս դահլիճի երեխաների մեջ են վաղվա օլիմպիական չեմպիոնները, գեներալները, գիտնականները: Ցանկանում եմ շնորհահալություն հայտնել մանկավարժներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել երեխաների կրթության ու դաստիարակության համար: Ցանկանում եմ երկրին խաղաղություն, երեխաներին առողջություն: Աստված պահապան բոլորիս»,- նշեց ՀԱՕԿ նախագահը:

Հիշեցնենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված միջոցառմանը ներկա էին նաև Չինաստանի արակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն և անվանի մարզիկներ: Միջոցառումը կազմակերպվել էր մանկատների սաների, Երևանի վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և սիրիահայ երեխաների համար։

Հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: