Հայերեն   English   Русский  

Մաքսիմ Մանուկյան. «Շնորհակալ եմ աշխարհասփյուռ հայությանը մեզ աջակցելու համար»


  
դիտումներ: 984

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպական օլիմպիական 2-րդ խաղերից առաջ Իսպանիայում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունը կարևոր և պատասխանատու ստուգատես էր ուժերի փորձարկման համար:

Հայաստանի հավաքականին հաջողվեց 1 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ նվաճել: Մարզական սամբոյի մրցաշարում գյումրեցի Մաքսիմ Մանուկյանը, 62 կգ քաշային կարգում տպավորիչ գոտեմարտեր անցկացնելով, միայն եզրափակչում զիջեց մրցակցին` նվաճելով արծաթե մեդալ:
Անկախի հետ զրույցում Մաքսիմ Մանուկյանը կիսվում է տպավորություններով և խոսելով առաջիկա ծրագրերի մասին` նշում է, որ յուրաքանչյուր հաղթանակ պարտավորեցնում է առաջ շարժվել ու նորանոր բարձունքներ նվաճել:


-Շնորհավարում ենք Եվրոպայի առաջնոթյունում հաջող հանդես գալու կապակցությամբ. միայն եզրափակիչ գոտեմարտում զիջեցիք վրացի Թոռնիկե Տչովելիձեին:

Մաքսիմ Մանուկյան

-Շնորհակալ եմ: Հրաշալի նախպատրաստական շրջան էի անցել և լավ տրամադրված մեկնել էի մրցավայր: Ստուգատեսից առաջ ուսումնամարզական հավաքի մասնակցեցինք Ծաղկաձորում: Նաև հոգեբանորեն էինք հրաշալի պատրաստվել ու մարտական տրամադրվել` գնալ մրցավայր և հաղթել:
Այդպես էլ ստացվեց. լավ մասնակցեցի, կարողացա դուրս գալ եզրափակիչ, որտեղ մրցեցի վրացի ըմբիշի հետ: Մրցավարներն ակհայտ կողմնակալություն ցուցաբերեցին և թույլ չտվեցին, որ չեմպիոնի տիղոսը նվաճեմ: Ես գցում կատարեցի, սակայն միավորը մրցակցիս տվեցին, և այդ մրավորի առավելությամբ էլ նա հաղթեց` 4:3 :
Նշեմ, որ բոլոր մարզիկներն էլ ուժեղ էին, փորձառու ու լավ պատրաստաված: Ոչ մեկին պետք չէ թերագնահատել, քանի որ նրանք իրենց պետությունների 1-ին և 2-րդ համարներն են:


-Մրցավարների սխալները հոգեբանորեն կարող են ընկճել մարզիկներին: Ինչպե՞ս եք հաղթահարում անարդարություններն ու շարունակում առաջ շարժվել:


-Նման դեպքերը մեծ ուժ են տալիս, որ կրկնակի եռնադով մարզվեմ, ոչ միայն մրցակիցներին հաղթեմ, այլև մրցավարներին: Հայի գենի մեջ են չհուսահատվելն ու չնահանջելը: Սպորտում թե ցանկացած այլ բնագավառում ունեմ նշանաբան` չհուսալքվել և առաջ շարժվել: Կամքի ուժ և նպատակասլացություն է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:


-Մարզիկների հաղթանակները մեծ ուրախությամբ են ընդունում երկրպագուները. ձեզ մեծ ոգևորությամբ ընդունեցին Իսպանիայում, հաղթանակից հետո` հայրենիքում:

Մաքսիմ Մանուկյան

-Ցանկանում եմ նշել, որ Իսպանիայում ամեն բան հրաշալի էր կազմակերպված: Տեղացի հայերը դեսպանի գլխավորությամբ մեզ մեծ շուքով դիմավորեցին: Նրանց աջակցությունն այնքան մեծ էր, որ կարծես հայրենիքում լինեինք: Երկրպագում էին մեզ մարզադահլիճում, մեր կողքին էին ամեն պահ ու վայրկյան:
Հայրենիքում բազմաթիվ երկրպագուներ, հարազատներ ու ընկերներ էին եկել օդնանավակայան` մեզ դիմավորելու, մեր հաղթանակով ուրախանալու: Հանուն նրանց մենք պետք է միշտ հաղթանակներ տոնենք:
Հպարտ եմ, որ հայ եմ, առավել հպարտ եմ, երբ ազգանվան «Յան» վերջավորությամբ և «Arm» գրվածքով հանդես եմ գալիս միջազգային հարթակներում: Երբ հաղթում եմ, մեծ ոգևորություն եմ ապրում, այդ պահերի զգացմունքներն անպատմելի են:
Շնորհակալ եմ աշխարհասփյուռ հայությանը, բոլոր նրանց, որոնք ինձ երկրպագում, իմ հաղթանակներով ուրախանում են: Այս հաղթանակը նվիրում եմ մեծանուն հայ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վառ հիշատակին:


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:


-Այժմ նախապատրաստվում Բելառուսում կայանալիք եմ Եվրոպական օլիմպիական 2-րդ խաղերին: Մարտական եմ տրամադրված: «Օլիմպավանում» մասնակցում ենք ուսումնամարզական հավաքների: Մինչ այդ Գյումրիում մարզչիս` Գրիգոր Մխիթարյանի հետ աշխատել ենք Եվրոպայի առաջնությունից հետո սխալները շտկելու և բացթողումները լրացնելու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: