Հայերեն   English   Русский  

Ռոուհանին արձագանքել է Թրամփի հայտարարությանը


  
դիտումներ: 126

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մեկնաբանել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որի համաձայն ԱՄՆ-ն իբրև փորձում է կանխել Թեհրանում միջուկային զենքի ստեղծումը: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ-ն մեզ սպառնում էր այն ժամանակ, երբ նրանք, իբրև գերազանցում էին մեզ ռազմական ուժերով, իսկ այսօր նրանք հայտարարում են, որ իրենք Իրանի հետ պատերազմի վրա կենտրոնացած չեն, այլ ընդամենը ցանկանում են, որպեսզի մենք միջուկային ռումբ չունենանք: Իհարկե, այդ խոսքերը հիմնավորված չեն», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռոուհանիի մեկնաբանությունը:

Նրա խոսքերով` Իրանի ընտրությունը դիմադրության ճանապարհն է այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն, որը խախտել է միջուկային գործարքը, «նորմալ իրավիճակի» վերադառնա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա միջուկային զենքի տարածումը և իրենք փորձում են կանխել Թեհրանում դրա հայտնվելուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: