Հայերեն   English   Русский  

Գագիկ Ծառուկյանը զգուշացրել է իր կուսակցության պատգամավորներին զերծ մնալ Ռոբերտ Քոչարյանի գործով անձնական կարծիք հայտնելուց


  
դիտումներ: 253

ԱԺ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զգուշացրել է իր կուսակցության պատգամավորներին զերծ մնալ Ռոբերտ Քոչարյանի գործով անձնական կարծիք հայտնելուց:

Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանի նմանօրինակ հայտարարությանը՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ նա ամբողջ խմբակցության տեսակետը չի հայտնել:

«Ես այսօր նիստ եմ հրավիրել, որի ժամանակ բոլորին զգուշացվել է, որ որևէ մեկը անհատական կարծիք ասելու իրավունք չունի: Խմբակցությունը պետք է քննարկի, և ինչ որոշում լինի, դա էլ պետք է հայտարարվի»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ մեկ անգամ ևս նշել է, որ Ղուկասյանի արտահայտած տեսակետը խմբակցությունը չի կիսում:

«Դա եղել է Վարդան Ղուկասյանի անձնական կարծիքը, և ես չեմ կարող ասել, թե նա ինչու է նման բան ասել: Բարգավաճ Հայաստանի տեսակետը այն է, որ քաղաքական պրոցեսները չպետք է խառնվեն իրավական գործընթացներին»,-ասել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանը ասել էր, որ կողմ է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: