Հայերեն   English   Русский  

ՎԵՏՕ-ի անդամները արգելափակում են Սորոսի գրասենյակը


  
դիտումներ: 237

ՎԵՏՕ (Վերջնագիր Երկիրը Տվող Օտարներին) նախաձեռնության անդամները քիչ առաջ կրկին փորձեցին արգելափակել Սորոսի հիմնադրամի տեղական գրասենյակը: Սակայն տեղում աշխատանք իրականացնող ոստիկանները թույլ չտվեցին:

Շարժման անդամ Մենուա Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թույլ չեն տալու, որ օտարերկրյա գործակալներից ֆինանսավորում ստացող մարդիկ Հայաստանում պաշտոններ զբաղեցնեն:

«Տեղեկություններ կան, որ նույն Սորոսը գումարներ է ստանում նաև Թուրքիայից, Ադրբեջանից և այդ գումարները սրսկվում են Հայաստանում, այդ գումարները ստացողներն էլ սկսում են Հայաստանի ներքաղաքական կյանքում դերակատարում ունենալ: Ես վստահ եմ, որ Հայաստանում պետական մտածողություն ունեցող ցանկացած քաղաքացի պետք է սա չընդունի: Չընդունի, որ այդ գումարները ստացողները Հայաստանում դառնան պատգամավորներ, քաղաքական գործիչներ»,-ասաց Մենուա Հարությունյանը:

Ակցիայի նախաձեռնողներից Նարեկ Մալյանն էլ հայտարարեց, որ ինչ էլ լինի, շարունակելու են իրենց պայքարը, և որ հետագա քայլերի ողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: