Հայերեն   English   Русский  

Շարունակվում է ԱԺ նիստը. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանում է պատգամավորների հարցերին


  
դիտումներ: 326

Շարունակվում է Ազգային ժողովի լիագումար նիստը:

Այս պահին ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացնում է բանկի գործունեության մասին հաշվետվությունը: Խոսելով կատարված փոփոխությունների մասին՝ Ջավադյանը նշեց, որ Կենտրոնական բանկի աշխատակազմի ավտոմեքենաների թիվը կրճատվել է:

«Կրճատվել են, հենց հիմա հաջորդ փուլն է ընթանում և մենք, կարծեմ, մոտ 10 մեքենա վաճառում ենք: Դրանք հիմնականում ավտոբուսներ և միկրոավտոբուսներ են, որոնք սպասարկում են ԿԲ աշատակիցներին, ՀՀ տարբեր մարզերում ԿԲ-ն կանխիկ դրամի կենտրոններ ունի և աշխատակիցների համար փոխադրամիջոցների անհրաժեշտություն կա»,-ասաց նա:

Այն հարցին, թե ղեկավար կազմին սպասարկող ավտոմեքենաները մնալո՞ւ են, ԿԲ նախագահը արձագանքեց. «Խորհրդի անդամների մեքենաները մնալու են, բայց եթե ուշադիր լիենք, մի քանի օրից ներկայացնելու ենք մեր ծախսերը և եկամուտները, դուք այնտեղ կտեսնեք, որ բավականին կրճատվել են այդ մասով մեր ծախսերը»:

Այս պահին Ջավադյանը շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: