Հայերեն   English   Русский  

Իրանի նախագահը պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար


  
դիտումներ: 320

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգթոնի միջև բանակցությունները հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի դեպքում: Գրում է Sputnik.by-ը:

«Առանց դրանց որևէ բանակցություն չի կարող լինել», - հայտարարել է Ռոուհանին:

Իրանի նախագահն ընդգծել է, որ հենց Վաշինգթոնը «տապալեց» Իրանի հետ միջազգային պայմանագիրը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ն այն «կողմն է, որը լքել է բանակցային սեղանը» և պետք է «երկխոսության համար նորմալ պայմաններ վերադարձնի»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները հայտարարել էր «միջուկային գործարքից» միակողմանի դուրս գալու մասին: Մայիսի 8-ին Իրանը ևս հայտարարեց պայմանավորվածությունների մի մասից հրաժարվելու մասին: Ընդ որում` Թեհրանում ընդգծել էին, որ պատրաստ են վերադառնալ գործարքի շրջանակներում պարտավորությունների կատարմանը, եթե գործարքի մասնակիցներին հաջողվի ելք գտնել: Միջուկային գործարքի մնացած անդամները, որոնց թվում Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը, կողմ են գործարքի պահպանմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: