Հայերեն   English   Русский  

Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան չի հրաժարվի С-400- ից


  
դիտումներ: 123

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից: Գրում է Russian.rt.com-ը:

«Խոսք չի կարող լինել, որ C-400- ի հարցում մենք կարող ենք հրաժարվել: Մենք համաձայնագիր ունենք, որը կատարում ենք», - Hurriyet թերթը մեջբերում է Էրդողանի խոսքերը:

Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ չի հրաժարվի C-400-ի ձեռքբերման ծրագրերից:

Հիշեցնենք, որ զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման պայմանագիրը հանգեցրել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունների: Վաշինգթոնը կոչ է արել Անկարային ընտրություն կատարել Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության և C-400 գործարքի միջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: