Հայերեն   English   Русский  

20889 վարկառուի տույժերն ու տուգանքները ներվել է


  
դիտումներ: 110

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ

ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019 թ. հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20889:

Սկսած 2018 թ. հուլիսի 1-ից, ֆիզիակական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև 2018 թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած և կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 հազար ՀՀ դրամը: Վարկային պատմության բարելավումը անդրադարձել է 126585 անձանց վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: