Հայերեն   English   Русский  

Ճապոնական Տորիսիմա կղզու ափերի մոտ 6,1 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 109

Խաղաղ օվկիանոսում` Իդզու արշիպելագի հարավում` ճապոնական Տորիսիմա կղզու ափերի մոտ 6,1 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Սեյսմոլոգների տվյալներով` ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13: 40-ին (Մոսկվայի ժամանակով 07: 40-ին), օջախի խորությունը ջրի տակ 440 կմ է կազմել:

Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվել:

Իզիիարշիպելագի կղզիները գտնվում են Ֆիլիպինյան ծովում` Տոկիոյից մոտ 600 կմ հեռավորության վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: