Հայերեն   English   Русский  

Այսօր երեկոյան ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի


  
դիտումներ: 272

Այսօր՝ հունիսի 4-ին, շարունակվում է Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանը: Խորհրդարանականներն արդեն 5-րդ օրն է չեն կարողանում սպառել օրակարգում ընդգրկված 41 հարցերը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն նիստի ընթացքում առաջարկել է այսօր ժամը 18.30-20.00-ն արտահերթ նիստ անցկացնել, որպեսզի կարողանան սպառել օրակարգային հարցերը:

«Ես առաջարկում եմ հունիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնել, որը կտևի ժամը 18.30-20.00-ն, քանի որ կան բազմաթիվ հարցեր։ Օրակարգում 8 հարց է մնացել»,- ասել է Սիմոնյանը։

80 կողմ, 8 դեմ և 4 ձեռնպահ ձայներով որոշվել է այսօր արտահերթ նիստ անցկացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: