Հայերեն   English   Русский  

Զելենսկին մտադիր է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ քննարկել Ղրիմի վերադարձի ռազմավարությունը


  
դիտումներ: 425

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսել կատարվելիք այցի ընթացքում մտադիր է Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել Ղրիմի վերադարձի հարցը: Այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը: Գրում է Russian.rt.com-ը:

«Չկարծեք, թե վարչակազմը մոռացել է Ղրիմի մասին: Մշտական խորհրդակցություններ են ընթանում: Երբ հստակ որոշում կայացվի, այն կհրապարակվի», - ասել է Մենդելը:

Նա հաստատել է, որ հունիսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել կայանալիք Զելենսկու առաջին այցի ընթացքում Ղրիմի հարցը կքննարկվի:

Ուկրաինայի նախագահի վարչակազմը նաև բացատրել է, որ չեն ցանկանում այդ «զգայուն» թեմայի շուրջ որոշման մասին խոսել մինչև տեղեկատվության պաշտոնական հաստատումը:

Այնուամենայնիվ, Մենդելը շեշտել է Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումը Ղրիմի պատկանելիության վերաբերյալ, որը հաստատված է «պատմականորեն, դիվանագիտորեն և քաղաքականապես»:

Ավելի վաղ Զելենսկին վստահություն էր հայտնել Ղրիմը Ուկրաինայի կազմ վերադարձնելու հարցում:

Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի տարածաշրջան դարձավ 2014 թ. մարտին տեղի ունեցած հանրաքվեից հետո, երբ թերակղզու բնակչության մեծամասնությունը հանդես եկավ Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: