Հայերեն   English   Русский  

Պոմպեոն կոչ է արել Եվրոպային առանց Ռուսաստանի մասնակցության էներգետիկ բազա կառուցել


  
դիտումներ: 183

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գնահատելով ԵՄ-ի համար «Հյուսիսային հոսք 2-ի» իրականացման ռիսկերը, կոչ է արել եվրոպական երկրներին Ռուսաստանից անկախ էներգետիկ բազա ստեղծել: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք Միացյալ Նահանգներում պարզապես հուսով ենք, որ Եվրոպան լրջորեն կմոտենա ՌԴ-ի հետ կապ չունեցող դիվերսիֆիկացված էներգետիկ բազայի անհրաժեշտությանը», - հայտարարել է նա հոլանդական RTL հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

Նա հիշեցրել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների պատմությունը և հայտարարել, որ Մոսկվան որոշակի ճնշման գործիքներ է կիրառել:

«Մենք գիտենք, որ հակամարտության ընթացքում Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավոր գործիքները, որպեսզի Եվրոպայի համար ավելի թանկ լինի որոշումներ կայացնել սեփական շահերից ելնելով», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Պոմպեոն հույս է հայտնել, որ Եվրոպան «ճիշտ որոշում» կկայացնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: