Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ


  
դիտումներ: 268

Հունիս 5

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը շեշտադրում է մեզ բոլորիս համար բնության և առողջ մոլորակի կենսական նշանակության մասին:

Մեր խմելաջրի որակը, ուտելիքը, որ ուտում ենք և այն օդը, որ շնչում ենք, ամբողջապես կախված է բնաշխարհի պահպանությունից։

Իսկ շրջակա միջավայրը կանգնած է մարդկային գործունեության հետևանքով առաջացած աննախադեպ վտանգների առաջ:

Մեկ միլիոն կենսատեսակներ ոչնչացման վտանգի տակ են: Օվկիանոսների բնականոնությունը խաթարված է։

Օդի աղտոտվածությունը տարեկան յոթ միլիոն մարդու կյանք է խլում և վնասարար է երեխաների զարգացման համար։ Օդի շատ այլ աղտոտիչներ նաև գլոբալ տաքացման պատճառ են:

Կլիմայի փոփոխությունը գոյաբանական սպառնալիք է:

Վերջերս Հարավային խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կատարածս այցի ժամանակ ես ուղղակիորեն ականատես եղա համաշխարհային կլիմայի արտակարգ վիճակի ծանր ու ավելի խորացող ազդեցություններին:

Կորցնելու ժամանակ չկա: Սա կռիվ է մեր կյանքի համար։

Մենք պետք է հաղթենք: Եվ մենք կարող ենք: Լուծում կա:

Պետք է հարկային պարտավորության ենթարկել աղտոտումը, այլ ոչ թե՝ մարդկանց:

Դադարեցրե՛ք հանածո վառելիքի օգտագործումը:

Կասեցրե՛ք ածխային նոր էլեկտրակայանների կառուցումը։

Մարդիկ ամենուր գործողություն են պահանջում:

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, եկե՛ք ականջալուր լինենք նրանց կոչին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: