Հայերեն   English   Русский  

​Պրահայի դատարանը բավարարել է հայկական կողմի միջնորդությունը՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ. դատախազություն


  
դիտումներ: 453

ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ

Պրահայի դատարանը բավարարել է հայկական կողմի միջնորդությունը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, Հայաստանին արտահանձնելու վերաբերյալ: Դատախազությունից նշում են, որ իրենց դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ըստ որոշ չեխական լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու մասին որոշում է կայացրել Պրահայի դատարանը՝ անցած շաբաթ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին անցյալ տարի դեկտեմբերին էր ձերբակալվել Պրահայում: Նա իրավապահներին ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։ Հայաստանում Նարեկ Սարգսյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: