Հայերեն   English   Русский  

Դևիդ Լինչը պատվավոր «Օսկարի» կարժանանա


  
դիտումներ: 591

Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան որոշել է կինոռեժիսոր Դևիդ Լինչին պատվավոր «Օսկար» մրցանակ հանձնել կինոմատոգրաֆի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: Այդ մասին հաղորդագրություն տարածել է ակադեմիայի կայքը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է, նույն մրցանակին կարժանանան նաև իտալացի ռեժիսոր Լինա Վերթմյուլլերը և ամերիկացի դերասան Ուես Սթյուդին, իսկ դերասանուհի Ջինա Դևիսը Ջինա Հերշոլտի անվան մրցանակ կստանա մարդասիրության համար իր ներդրումների շնորհիվ:

Մրցանակների հանձնումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում կայանալիք հատուկ արարողության ժամանակ:

Դևիդ Լինչը` ամերիկյան անկախ կինոյի ներկայացուցիչ է, Կաննի և Վենետիկի փառատոնների հաղթող: Առավել մեծ ճանաչում նրան բերել է «Թվին Փիքս» հեռուստասերիալը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: