Հայերեն   English   Русский  

​Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ բռնի մարդասպանին և հանձնի Ռուսաստանի, ինչպես Ռուսաստանը ժամանակին Հայաստանին է հանձնել Պերմյակովին


  
դիտումներ: 1081

«Ռուսաստանն այսօր» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Մերձմոսկվայում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությունից հետո ստեղծված իրավիճակը:

Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյակինի աղմկահարույց սպանությանը։

RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը վստահ է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մարդասպանին բռնի և հանձնի ռուսական կողմին։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«ԶԼՄ–ներում հաղորդագրություններ են եղել, որ ծեծկռտուքի մասնակիցները հայեր են։ Եվ որ նրանցից մեկը թաքնվել է Հայաստանում։ Իմ աղբյուրները հաստատում են դա։ Եթե դա այդպես է, ապա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բռնի և Ռուսաստանին հանձնի մարդասպանին։ Ինչպես Ռուսաստանը մի անգամ արտահանձնել է Գյումրիում հայ ընտանիքի մարդասպանին», – գրել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ իրեն բախտ է վիճակվել ծանոթանալ հատուկ ջոկատայինների տղաների հետ, նրանք բոլորովին ուրիշ մարդիկ են, նրանք լավագույնն են։

Սիմոնյանի խոսքով` մարդկանց այդ տեսակը բոլորովին այլ պատկերացում ունի պատվի, խիզախության, հայրենիքին ծառայելու մասին։

«Այդ մարդիկ չեն խաղում։ Նման մարդիկ չեն կարող չպաշտպանել կնոջը, թույլին, անծանոթին, որին տասը հոգով ծեծում են։ Նրանց բնությունը թույլ չի տա», – գրել է նա։

Նրա կարծիքով` նման տղաները լավագույնս ցույց են տալիս, թե ինչ է իսկական ռուս տղան։ Եվ ահա նման ռուս տղային, որն անցել է պատերազմի միջով, 24–ամյա հերոսին հենց այնպես դանակահարել են։

Նիկիտա Բելյակինը սպանվել է Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում հունիսի 1–ի լույս 2–ի գիշերը։

Ականատես դառնալով «ԲիրՀաուս» բարի մոտ երկու խմբի միջև ծեծկռտուքին` Նիկիտան, որը զբոսնել է ընկերուհու հետ, որոշել է միջամտել։ Նա մի քանի նախազգուշացնող կրակոցներ է արձակել օդ գազային ատրճանակից, բայց դանակով մահացու հարված ստացել սրտի շրջանում։

Ավելի վաղ քննությունը պարզել է Նիկիտա Բելյակինի սպանության մասնակիցների ինքնությունը։ Արդեն կան հարցաքննվածներ, թեև, ըստ ունեցած տվյալների, ինչ-որ մեկը հնարավոր է թաքնվել Հայաստանի տարածքում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: