Հայերեն   English   Русский  

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները


  
դիտումներ: 110

Հունիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում այրվել է մոտ 2000 քմ, Արին Բերդի փողոցում՝ 1000 քմ, Մոնթե Մելքոնյան պողոտայում՝ 500 քմ, Ներքին Չարբախ թաղամասում՝ 5500 քմ, Այգեգործների փողոցում՝ 800 քմ, Առնո Բաբաջանյան փողոցում՝ 1500 քմ, Բաշինջաղյան փողոցում՝ 700 քմ, Նազարբեկյան թաղամասում՝ 200 քմ, Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում՝ 1000 քմ, Բագրատունյաց պողոտայում՝ 2000 քմ, Շոպրոնի փողոցում՝ 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1 հա, Նորագյուղ թաղամասում՝ 1 հա, Սարի թաղում՝ 3000 քմ, Լեփսիուսի փողոցում՝ 600 քմ, Բեկնազարյան փողոցում՝ 300 քմ, Սիլիկյան թաղամասից դեպի Վահագնի թաղամաս ընկած հատվածում՝ 2,5 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 500 քմ, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ մոտ 1 հա, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 3 հա, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ 1700 քմ, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում՝ 300 քմ, Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ, Արմավիր քաղաքում՝ 300 քմ, Մեծամոր քաղաքում՝ 500 քմ, Մուսալեռ գյուղում՝ 8 հա, Մերձավան գյուղում՝ 6000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 5 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 3000 քմ, Ոստան գյուղում՝ 2500 քմ, Արևշատ գյուղում՝ 2000 քմ, Նիզամի գյուղում՝ 5000 քմ, Նորաբաց գյուղում՝ 4000 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 2000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 1500 քմ, Դիմիտրով գյուղում՝ 300 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: