Հայերեն   English   Русский  

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ է հասցրել Շիրակի մարզի համայնքներին


  
դիտումներ: 98

Հունիսի 4-ի երեկոյան ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզում: Քամու հետևանքով Գյումրիում պոկվել են շինությունների կտուրներ:

Քամին պոկել է Գյումրու Նալբանդյան 6 Ա տան տանիքը, որը հայտնվելով փողոցում, այն դարձրել է անանցանելի։ Արգելափակվել են տան մուտքն ու ելքը։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը մեկուսացվել և հոսանքազրկվել:

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ է հասցրել նաև Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջանների համայնքներին՝ արմատախիլ են եղել ծառեր, պոկվել տանիքներ, իսկ կարկուտից վնասվել ցանքատարածություններ: Հիմնականում տուժել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Վնասի չափերը ճշտվում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: