Հայերեն   English   Русский  

Deutsche Bank-ը 20 տոննա վենեսուելական ոսկի է բռնագրավել. Bloomberg


  
դիտումներ: 137

Գերմանական Deutsche Bank-ը վենեսուելական իշխանություններին պատկանող 20 տոննա ոսկի է առգրավվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Գործակալության տվյալներով` Վենեսուելան 750 միլիոն դոլարի վարկ է ստացել բանկից` որպես գրավ 20 տոննա տրամադրելով:

Հստակեցվել է, որ Վենեսուելան չի կատարել այն համաձայնագրի պայմանները, որի ժամկետը պետք է լրանար 2021 թվականին, ինչի կապակցությամբ բանկը որոշել է վաղաժամկետ դադարեցնել այն և առգրավել ոսկին: Աղբյուրների խոսքերով` խոսքը վարկի վճարման մասին է:

Ավելի վաղ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում պատմել էր Եվրոպայում իր հաշիվները պաշտպանելուն ուղղված երկրի քայլերի մասին, ինչպես նաև ոսկու, որը «ապօրինի պահում է Անգլիայի բանկը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: