Հայերեն   English   Русский  

​Կարող է այնպիսի պահ ստեղծվել, երբ Ադրբեջանը կկրկնի ապրիլյան մարտերը. ադրբեջանցի պատգամավոր


Աշոտ Ասատրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 196

Սա է ձեր նշած կիրթ մարդու ղեկավարած երկրի պատգամավորների խաղաղության բանաձևը: Ադրբեջանցի պատգամավորները առիթը բաց չեն թողնում պատերազմական կոչերով հանդես գալու իսկ ժողովրդին էլ տրամադրում են, որ հենց Ալիևն է այն եզակին, ով կարող է իրենց համար գրավել Արցախը:

Մասնավորապես ժողովրդավարական լուսավորության կուսակցության փոխնախագահ, Էլշան Մուսաևը հայտարարել է, որ «Իլհամ Ալիևի բոլոր հետևորդները համոզված են, որ նա Ադրբեջանի պատմության մեջ կմտնի, որպես Ղարաբաղը վերադարձնող առաջնորդ»:

Օրեր առաջ էլ մեկ այլ պատգամավոր կոչ էր արել ադրբեջանցի դիպուկահարներին առաջնագծում ոչնչացնել Փաշինյանին ու Տոնոյանին, ճիշտա ժամեր անց հերքեց այդ հայտարարությունը շատ վատ արդարացումով, բայց միևնույնն է Ալիևի ռեժիմը անցել է կոնկրետ գործողությունների մասին քարոզչություն իրականացնելու գործին:

Սրանց նման մարդասպան ահաբեկիչների հետ նորմալ բանակցությունը ընդունվում է, որպես թուլություն: Դա է հիմնական պառճառը, որ Հայաստանին մեղադրում են Ադրբեջանի վրա ճնշումներ իրականացնելու մեջ, որի հիման վրա սկսում են իրենց միջազգային քարոզչությունը:

Իսկ տեղեկատվական հարթակում մենք նստած ենք հերքումների և արդարացումների վրա՝ հակահարված տալու փոխարեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: