Հայերեն   English   Русский  

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով


  
դիտումներ: 649

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում 10 մլր դրամով տուգանել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:

Նշենք, որ ՀԾԿՀ-ն 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով։

Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների 9.1-րդ, 10.4-րդ, 10.5-րդ կետի 2-րդ ենթակետի, 10.6-րդ կետի 1-ին ենթակետի, 10.8-րդ, 10.10-րդ կետի 1-ին ենթակետի, 10.16-րդ, 11.3-րդ կետերի, ինչպես նաեւ բնական գազի բաշխման №0109 լիցենզիայի պայմանների 29-րդ կետի պահանջները:

Մասնավորապես, ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չի ներառվել առանձնատների, 3 դեպքում 100 խմ եւ ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում նախկինում դիմած եւ հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Դիմող անձանց գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, գազամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկություն ներկայացվել է հեռախոսային կապի միջոցով, նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման նպատակով դիմող անձանցից գանձվել է միացման պայմանագրում ամրագրված վճարի 100 %-ը եւ այլն:

Հանձնաժողովը որոշել է կանոնների կետերը եւ լիցենզիայի պայմանները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: