Հայերեն   English   Русский  

Մեր հասարակությունում գնալով խորացող ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի, պառակտման էներգիայի համար ամբողջությամբ պատասխանատու է իշխող կուսակցությունը՝ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 787

Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ Սահմանադրական դատարանի դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանի նկատմամբ փոքրաթիվ խուլիգանախմբի կողմից այս ոտնձգության

և մայիսի 19-ին Վարչապետի հնչեցրած հակասահմանադրական կոչերի միջև պատճառական կապ չեն տեսնում։

Շա՞տ կան մարդիկ, որ չեն պատկերացնում՝ ինչպիսի կործանարար հետևանքների կարող է հանգեցնել այս կամ այն խմբին ամենաբարձր մակարդակով պարբերաբար պիտակավորելու ու հեղինակազրկելու պրակտիկան։

Մեր հասարակությունում գնալով խորացող ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի, պառակտման էներգիայի համար ամբողջությամբ պատասխանատու է իշխող կուսակցությունը՝ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։

Կգիտակցե՞ն պատասխանատվության բեռը։ Կձեռնարկե՞ն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: